HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազն ընդունել է Ժնևի ակադեմիայի ուսանողներին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին, ովքեր ճանաչողական այցով ժամանել են Հայաստան: Այս մասին հայտնում են Դատախազության լրատվական բաժնից։

Աննա Վարդապետյանը ողջունել է 11 երկրի՝ Ժնևի ակադեմիայում հետբուհական կրթություն ստացող ուսանողներին և ներկայացրել Դատախազության լիազորությունների շրջանակն ու առաջնահերթությունները՝ առանձնացնելով մարդու և հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, կոռուպցիայի դեմ պայքարի և պետական ու համայնքային շահերի պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքները:

Հայաստանի գլխավոր դատախազը հանդիպման ընթացքում պատասխանել է Բրազիլիայի, Գերմանիայի, Հայաստանի, Կոլումբիայի, Իտալիայի, Քենիայի, Արգենտինայի, Զիմբաբվեի, Եգիպտոսի, Իսպանիայի և Հունաստանի ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են միջազգային իրավունքին, տուժողների պաշտպանության ներպետական կառուցակարգերին, Արցախի հակամարտության իրավական ասպեկտին, միջազգային դատավարական գործընթացներում Դատախազության ներգրավվածությանը, ատելության խոսքի դեմ պայքարին և այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter