
Ազատեկ գյուղում տրակտորը գլորվել է ձորը. տուժածները հոսպիտալացվել են
Հուլիսի 7-ին՝ ժամը 14։30-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատեկ գյուղի «Վարատեղ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ տրակտորը գլորվել է ձորը. ներսում քաղաքացի կա:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ UMZ մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա․ Հ, ծնված 1988 թ․) գլորվել է ձորը (մոտ 150 մ)։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին և ուղևոր Տ․ Գ․-ին (ծնված 1999 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել