HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ագրոթեքինվեստ» ընկերության թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ՝ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Ագրոթեքինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (Լուսակերտ) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի): 

Մասնավորապես՝  

- արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը, պատերի մակերևույթները չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից պատրաստված, դռները եղել են անհարթ,

- առաստաղների և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքներն ապահով չեն եղել՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը,

 - սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ կատարելու հնարավորություն չի եղել։ 

Թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter