HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների մոտ բացահայտվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2023 թ․ երկրորդ եռամսյակի ընթացքում բացահայտվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: 

«Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում, հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 14 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  աշխատողի չձևակերպման 14 խախտման դեպք: Հատուկ հսկողություն պահանջող խոշոր 85 հարկ վճարողի մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման 21 խախտման դեպք և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 67 դեպք:

Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը համակարգվում է Ռիսկերի խորհրդի կողմից»,- ասված  է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter