Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջեյք Սալիվանին
Հուլիսի 6-ին Սպիտակ տանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին: Այս մասին ԱԽ քարտուղարը ֆեյսբուքյան գրառում է արել։
«Քննարկել ենք տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները:
Այս համատեքստում զրուցակցիս եմ ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով:
Խոսել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ մասնավորապես, շեշտել ենք երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում»,- ասված է գրառման մեջ:
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել