
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Արցախի ապօրինի շրջափակման հարցերը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Լուսանկարը՝ արխիվային / © Կառավարության մամուլի ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել