HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի հրամանագրերով մի շարք զինվորականների կոչումները բարձրացվել են

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով բարձրաստիճան մի շարք սպաների շնորհվել են նոր զինվորական կոչումներ։ Այսպես․

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Էդիսոնի Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,

Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Մայիսի Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,

2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Գևորգի Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Շահմուրադի Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ավագ Վալոդյայի Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter