
Կդադարեցվի Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս այգեգործական զանգվածի, Արզնի գյուղի ջրամատակարարումը՝ հուլիսի 6/7-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս այգեգործական զանգվածի և Արզնի գյուղի ջրամատակարարումը բարելավելու նպատակով՝ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով իրականացվում են ջրագծերի փոխարինման և ներքին ցանցի կառուցման աշխատանքներ: Կապված ջրագծերի փոխմիացումներն իրականացնելու հետ՝ հուլիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս այգեգործական զանգվածի, Արզնի գյուղի և հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել