HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում շաքարավազ ու ձեթ կտրամադրվի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին

Հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին: Այդ մասին տեղեկացնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

«Ս.թ. հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) երեխա ունեցող ընտանիքներին։  Անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ։

Նշված օգնությունը ստանալու համար խնդրում ենք անչափահաս երեխաների ծնողներից մեկին կամ միակ ծնողին կամ խնամակալին հուլիսի 6-ից ներկայանալ Ստեփանակերտ քաղաքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ դպրոցներ՝ իրենց և իրենց երեխաների անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակներով, ինչպես նաև ձեթի համար համապատասխան տարայով:

Արցախի շրջկենտրոններում վերոնշյալ օգնությունը կտրամադրվի ս.թ. հուլիսի 7-ից՝ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ստորաբաժանումների կողմից։

Արցախի շրջանների մյուս համայնքներում օգնությունը կկազմակերպվի համայնքների ղեկավարների միջոցով՝ հաջորդող օրերի ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter