HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բենզինի և դիզելային վառելիքի լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար

Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «Մելանյա Բեգլարյան» ԱՁ-ում (հասցե` Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գայի 1 փ.) Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ լցակայանը` 2 վառելիքաբաշխիչ աշտարակներով, գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ։ 

Տեսչական մարմինը հայտնում է, որ լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter