HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արարատի մարզի Շողափ գյուղի մոտակայքի խաչքարերը վտանգի տակ են. պատճառը նորօրյա գանձագողե՞րն են (լուսանկարներ)

Արարատի մարզի Շողափ գյուղի մոտակայքի խաչքարերը վտանգի տակ են: Ռեպորտաժ անելու նպատակով այնտեղ էր գնացել լուսանկարիչ Կարեն Մովսիսյանը, սակայն ընթացքում նկատել է, որ տեղի գերեզմանոցի տարածքում, որտեղ կան խաչքարեր և հնագույն քարեր, 5-6 հոգի երկու վրան են խփել, նրանց կողքը կանգած է մեքենա, և մարդիկ բահերով փորում են: Մի քանի օր շարունակ այդ աշխատանքները շարունակվում են:

Լուսանկարչին չի հաջողվել իմանալ, թե նրանք ովքեր են, սակայն դա կասկածի տեղիք է տալիս: Այդ լեռնային տարածքում միայն անասնապահներ են իրենց ընտանիքների հետ: Նրանցից մեկի վկայությամբ՝ անցած տարի ինչ-որ խումբ է եկել, քանդել և փորել են խաչքարերից մեկի տակը, ինչ-որ բաներ են տարել, ըստ երևույթին գանձեր են փնտրում, այնուհետև խաչքարը թողել են հողի մեջ և հեռացել: Կարենը չի մոտեցել այս աշխատող խմբին, քանի որ տեղացիներն ասում են, որ անցած տարի խաչքարերի մոտից նաև կրակոցներ են եղել: Այնուամենայնիվ, նրան հաջողվել է որոշ լուսանկարներ անել:

Կարենի խոսքերով` մարդիկ շատ վախեցած են աշխատում, իսկ գիշերները աշխատանքը շարունակում են լապտերներով: Պարբերաբար տարբեր մեքենաներ գնում-գալիս են:

Խաչքարերից որոշակի հեռավորության վրա գտնվում է Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի, որը 13-րդ դարի կառույց է: Կարենի խոսքերով` այնտեղ կա շուրջ 10 խաչքար, սակայն մոտակայքի քարերը տարբեր դարերի կառույցների մնացորդներ են, հետաքրքիր քանդակներով են, ինչպես նաև արժեքավոր: 

Լուս.՝ Կարեն Մինասյանի

Մեկնաբանություններ (3)

Gevorg
Knereq bayc gyuxi anuny sxal eq grel,Shoxapi poxaren petq e lini Shaxap....
Կարօ
Զզուելի աւազակապետութիւն որ կը տիրէ աւազակներու վրայ։ Անբարոյ ժողովուրդ ենք։
Գեւորգ
ԱՆՏԵՐԱՆՈՑ!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter