HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ այս երկրի անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս և ջերմ մաղթանքներս Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ։

Անկախության տարիների ընթացքում Բելառուսը զգալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտա-տեխնիկական և բազմաթիվ այլ ոլորտներում։

Վստահ եմ, որ բարեկամ ժողովուրդների միջև փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդման և խորացման ուղղությամբ Հայաստանի և Բելառուսի համակարգված ջանքերն ամբողջությամբ համապատասխանում են մեր երկրների շահերին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter