HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

Հուլիսի 3-ին` ժամը 00։24-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1997 թ.) և «Ford» (վարորդ՝ Գ․ Թ․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 2019 թ.) մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Լ․ Գ․-ն (ծնված 2004 թ.) և Հ․ Գ․-ն (ծնված 1970 թ.) տեղափոխվել են «Մասիսի» ԲԿ, որտեղ վարորդին ցուցաբերվել է համապատասխան օգնություն, իսկ ուղևորները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Գ․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter