HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզում ընթացքի մեջ է 2023 թվականի ամառային զորակոչը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Անի համայնքի ղեկավարի, մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի պատասխանատուների հետ մասնակցել է մարզի Անի համայնքից զինծառայության մեկնող նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը։ Հայտնում է Շիրակի մարզպետարանը։

Շիրակի մարզպետը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել չընկրկել խոչընդոտների առջև՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն․ «Հայոց բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ևս մի քանի ժամ և դուք կստանձնեք այդ սուրբ պարտականությունը, կդառնաք մեր պաշտպանը։ Ցանկանում եմ, որ ծառայությունն անցի առանց փորձությունների, խաղաղ երկնքի տակ և առողջ ու կամքով առավել զորեղացած վերադառնաք ձեր օջախներ, ձեզ այնքան սպասող ծնողներին ու հարազատներին։ Սիրելի նորակոչիկներ, բոլորիդ բարի երթ, խաղաղ և անվտանգ ծառայություն, իսկ ծնողներին ու հարազատներին՝ համբերություն»,-ասել է նա։

Նորակոչիկները ստացել են նաև քահանայի օրհնությունը:

Մուշեղ Մուրադյանը Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում հերոսացած Հրաչ Մահտեսյանի հուշաղբյուրի առջև, հարգանքի տուրք մատուցել քաջ հայորդու հիշատակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter