
6 ամսով կերկարաձգվի կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը
Գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
Ըստ այդմ` առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը:
Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
Կարդացեք նաև՝
- Կատալիզատորների բիզնես կամ ինչպես աղտոտել շրջակա միջավայրը
- Առանց կատալիզատորի՝ տեխզննումը չի վավերացվի․ Շրջակա միջավայրի նախարարությունը նոր փոփոխություն է առաջարկում
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել