HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ն մաքսատուրքից ազատման 4.8 մլրդ դրամի արտոնություն է ստացել

Կառավարության որոշմամբ «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ն կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել լուսաթափանց ալյումինե կոնստրուկցիաների, ապակեփաթեթների, բազմաշերտ և թրծված ապակիների արտադրության համար։

2002 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսվում է իրականացնել 5.7 մլրդ դրամի կապիտալ ներդրում՝ հողի ձեռքբերման, նոր գործարանի կառուցման և սարքավորումների ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 257 նոր աշխատատեղ՝ մինչև 620 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 41.8 մլրդ դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.8 մլրդ դրամ:

 

Լուսանկարը՝  «ՊՐՈՖ ԱԼ»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter