HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստի օրակարգում ներառված են եղել Մատչելիության հանձնաժողովի ստեղծման հարցի շրջանակում  անձի ֆունկցիոնալության իրացման խոչընդոտների գույքագրման և վերլուծության նպատակով մշակված ձևաթղթի ներկայացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շենք-շինությունների մատչելիության ապահովմանն ուղղված հարցեր։

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում սահմանված առաջնահերթություններին և իրականացվող բարեփոխումներին՝ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է Անձի ֆունկցիոնալության համակարգի ներդրման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է անձի առողջական խնդիրների ամբողջական գնահատման անհրաժեշտությունը՝ շեշտելով բոլոր կենսափուլերի ընթացքում համալիր ծառայությունների տրամադրման դերը։

Նիստի ընթացքում ներկայացվել է անձի ֆունկցիոնալության իրացման խոչընդոտների գույքագրման և վերլուծության նպատակով մշակված ձևաթուղթը, որը թույլ կտա հաշվառել առկա խնդիրներն ու գործնական քայլեր իրականացնել դրանց լուծման ուղղությամբ։ Քննարկվել են Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագրում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ մասնակիցները հանդես են եկել մի շարք առաջարկներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter