HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մ-2 միջպետական ճանապարհի Ոսկետափի տրանսպորտային հանգույցը փակվել է երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-2 միջպետական ճանապարհի կմ40+900 հատվածում գտնվող Ոսկետափի տրանսպորտային հանգույցում (Վեդիի կամուրջ) կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային հանգույցը վտանգավոր է երթևեկության համար։

Ճանապարհային երթևեկության անվտանգությունից ելնելով՝ տվյալ հատվածը փակվել է երթևեկության համար։

Վարորդները Երևանից դեպի Վեդի կարող են երթևեկել Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ40+950 հատվածում ժամանակավոր բացված հետադարձ կատարելով, այնուհետև՝ աջ կողմում գոյություն ունեցող գրունտային այլընտրանքային ճանապարհով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter