HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վստահ եմ՝ շրջափակման հեղինակներն ու կատարողներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն ու վճռական է Արցախի հայությունը»․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել՝ Լաչինի միջանցքի արդեն 200 օր տևող շրջափակման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Այսօր Արցախի ադրբեջանական հանցավոր շրջափակման 200-րդ օրն է: Անցած զարգացումներին ու մեր անելիքներին երկար-բարակ անդրադառնալու փոխարեն ուղղակի կասեմ, որ, վստահ եմ, շրջափակման հեղինակներն ու կատարողներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն ու վճռական (բառբառով կասեի՝ կռո) է Արցախի հայությունը:

Այս պատմական ժամանակաշրջանում մեր գլխավոր ակնկալիքն այն է, որ միայնակ չլինենք և ողջ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունը սատար լինեն մեր արդար պայքարին: Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Մայր Հայաստան չկա Արցախ ու Սփյուռք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter