HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնից ազատումներ ԱԻՆ-ում․ նախարարությունը դադարեցնում է գործունեությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 29-ի տարբեր որոշումներով պաշտոններից ազատվել են Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, փոխնախարար Արա Նազարյանը, նախարարության գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը։

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ հունիսի 30-ից դադարեցվում է գերատեսչության գործունեությունը:

Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում Է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter