
Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ չկան․ Արցախի ՊՆ
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել պաշտպանության բանակի 8 զինծառայող:
«Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել, դիտավորությամբ ապատեղեկատվության չտարածել:
Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ 4 զինծառայող, վիրավորում ստացած զինծառայողներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել