
Երևանի Մաշտոցի և Արաբկիրի անձնագրային ծառայություններում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման կարգ
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի Մաշտոցի /Շինարարների 10/2/ և Արաբկիրի/Մամիկոնյանց 1/ անձնագրային ծառայություններում քաղաքացիների սպասարկումը հուլիսի 3-ից իրականացվելու է էլեկտրոնային հերթագրմամբ:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ առցանց հերթագրման հարթակը migration.e-gov.am-ն է: Հարթակն այսօրվանից հնարավորություն է տալիս հերթագրվել: Էլեկտրոնային հերթագրում է գործում նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայությունում /Ահարոնյան 3/:
Տարածքային անձնագրային ծառայությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները.
–անձնագրավորում,
–նույնականացման քարտի ձևակերպում/փոխանակում,
–հաշվառում,
–հանրային ծառայությունների համարանիշի ձեռքբերում,
–տեղեկանքների տրամադրում և այլն:
Նշենք, որ հաշվառման հասցեի տարածքային անձնագրային ծառայություն պարտադիր հիմունքներով անհրաժեշտ է մոտենալ միայն անչափահասի առաջին անձնագրավորման և հաշվառման հասցեի փոփոխության դեպքում։
Մնացած անձնագրային ծառայությունները հավասարապես մատուցվում են բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում՝ անկախ քաղաքացու հաշվառման հասցեից։
2022 թ․-ի տարեվերջից էլեկտրոնային հերթագրում է գործում ՄՔԾ վարչական գրասենյակում, առաջիկայում էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մյուս անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։
Էլեկտրոնային հերթագրման հարթակը ուղղված է նպաստելու հերթերի կանոնակարգմանը, քաղաքացու հարմարավետությանը և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել