
Առաջիկա օրերին տեղումներ են սպասվում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մարզերում այսօր ցերեկը, հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է, հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մեկնաբանել