
Հունիսի 26-27-ը Հայաստանում օձերի վերաբերյալ 37 ահազանգ է եղել
Հունիսի 26-27-ը ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 37 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Ագարակ, Թալին, Կապան, Գյումրի, Աշտարակ, Եղեգնաձոր քաղաքներում, Քասախ, Գետք, Մալիշկա, Զովունի և Պտղնի գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել 6 լորտու տեսակի սողուն, 3 գյուրզա, 6 սահնօձ, 4 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել