
Կարգալույծ է հռչակվել Տ. Սեդրակ քահանա Աղասյանը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ. Սեդրակ քահանա Աղասյանը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռը։
«Տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Տեր Սեդրակ քահանայի կանոնազանց ընթացքի վերաբերյալ։
Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին ՝ Հրանտ Աղասյան ավազանի անունով»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել