
Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանց դաշինքի
Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
«Վարչությունը որոշեց, որ Երևանի ավագանու սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի առանց դաշինքի։
Ամփոփվեցին Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվեցին կուսակցական բնույթի հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել