HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղերձների փոխանակում Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները և հույս է հայտնել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում նկատվող դրական դինամիկան շարունակական կլինի: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է նաև մուլտիլատերալիզմի դերը՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համատեքստում:

Իր հերթին Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իեն Բորգն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Մալթայի հարաբերություններում արձանագրվող առաջընթացը և պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը նաև բազմակողմ հարթակներում, ինչպես նաև աջակցելու Հայաստանում ԵՄ ներգրավվածության աճին, այդ թվում՝ ԱլԳ շրջանակներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter