HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Առնո Բաբաջանյան փողոցում․ կա տուժած

ՆԳՆ հայտնում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 15:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհից Առնո Բաբաջանյան փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Առնո Բաբաջանյան փողոցի վերջնամասում՝ էստակադայի մոտակայքում, բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1959 թ.) և «MAZ» մակնիշի ջրատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1950 թ.), վերջինիս կցված մոտոպոմպից առկա է վառելիքաքսուկային նյութի արտահոսք (բենզին)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկվել են ավտոմեքենաները, իսկ «KamAZ» մակնիշի բեռնատարի վարորդը դուրս բերվել արգելափակումից։ Փրկարարներն Է․ Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter