HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Նիստը մեկնարկել է Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնությամբ: Վահագն Խաչատուրյանը հանդես գալով բացման խոսքով ասել է.

«Ուրախությամբ ողջունում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի մասնակիցներին ու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մեր հայրենակիցներին։

Մեր նախորդ հանդիպումից հետո այս մեկ տարվա ընթացքում հիմնադրամի կողմից իրականացվել են բազմաթիվ լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն իր ավարտին կհասնի ընթացիկ տարվա ընթացքում:

Ինչպես և 2022 թվականին՝ հիմնադրամի առջև դրված առաջնահերթություններն ու օրակարգային հարցերը գտնվում են 2020 թվականի պատերազմին հաջորդած իրողությունների տրամաբանության մեջ և միտված են առկա իրադրության պայմաններում մեր հայրենակիցների խնդիրներն ուշադրության տակ առնելուն և ճգնաժամային իրավիճակներում լուծումներ գտնելուն:

Հիմնադրամի գործունեությունը համահունչ է նրա համահայկական առաքելությանը և նպատակ ունի նպաստել մեր պետության առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելուն ու մեր հայրենակիցների համար ապրելու և արարելու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը: Այս գերակա նպատակների հաղթահարման համար Համահայկական հիմնադրամի յուրահատուկ կազմակերպական ձևն ու ցանցային կառուցվածքը մեզ հնարավորություն են տալիս գտնել առավել արդյունավետ ու ճկուն լուծումներ:

Միևնույն ժամանակ հիմնադրամը հավատարիմ է թափանցիկ ու հաշվետվողական գործունեության սկզբունքներին, ինչը կարևոր նախապայման է փոխվստահության մթնոլորտի և կառուցողական աշխատանքների իրականացման համար:

Այս տեսանկյունից հարկ եմ համարում նաև ընդգծել, որ հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության, նախընտրության կամ միտումի, ուստի ներկաներս ջանք ու եռանդ պետք է չխնայենք՝ հիմնադրամի գործունեությունը որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածից զերծ պահելու համար:

Հարգելի ներկաներ,

Ավարտելով խոսքս, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր նվիրատուներին, Հիմնադրամի ցանցին ու աշխատակազմին՝ անձնվեր ու անխոնջ աշխատանքի համար:

Մաղթում եմ բոլորիս կառուցողական քննարկումներ և արդյունավետ աշխատանք»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2022 թվականի գործունեության մասին զեկույցը ներկայացրել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter