
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին 3 տասնյակից ավելի հարցեր: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես, քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային ընթացակարգերի դյուրինացման, տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքի վերաբերյալ հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել