Ավտոպատահար Արմավիրի մարզում. 1 զոհ, 2 վիրավոր
Հունիսի 20-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.55-ին Վանանդ-Հուշակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2103» մակնիշի 21 ՏԼ 640 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վանանդ գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Արթուր Վարդանյան) բախվել է ճամփեզրին կայանված «ՈւԱԶ-469» մակնիշի 32 ՍՕ 295 պ/հ ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1987 թ. ծնված Արթուր Վարդանյանը, ուղևորներ` 1987 թ. ծնված Ղազար Չախալյանը և 1955 թ. ծնված Սասունիկ Վարդանյանը ստացել են տարբեր վնասվածքներ ու տեղափոխվել Արմավիրի հիվանդանոց:
Ս. Վարդանյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել