HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փինք Բերրի» պաղպաղակներում կաթնայուղի փոխարինիչ չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետության իրացման ցանցերում անցկացվել էր երկրում արտադրվող և ներմուծվող պաղպաղակ արտադրատեսակի դիտարկում և հսկիչ գնում:

Տեսչական մարմինը հայտնում է, որ «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակների նմուշներում հայտնաբերվել էր կաթնայուղի փոխարինիչ։

Հետագծելիությամբ՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Փինք Բերրի» ՍՊԸ-ում։

Քանի որ նշված արտադրատեսակները պատրաստվում են թխվածքաբլիթի փշուրներով, որոնց բաղադրության մեջ առկա է կաթնայուղի փոխարինիչ, նմուշառումն իրականացվել է պաղպաղակի խառնուրդից՝ մինչև թխվածքաբլիթի փշուրների ավելացումը։

Փորձաքննության արդյունքում պաղպաղակի խառնուրդում կաթնայուղի փոխարինիչ չի հայտնաբերվել։

Այսպիսով, «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրված պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակները համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter