HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունի» ապրանքանիշի թռչնամիսը համապատասխանում է սահմանված նորմերին․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համատեղ իրացման ցանցից կատարել էր «Էրեբունի» ապրանքանիշի պաղեցրած հավ ապրանքատեսակի նմուշառում:

Լաբորատոր փորձաքննությամբ՝ նմուշներում արձանագրվել էր շեղում մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով:

Հետագծելիության սկզբունքի ապահովման նպատակով՝ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վլադ Հակոբյանի անվան Համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ում:

Վերահսկողական միջոցառման ընթացքում ամբողջական պաղեցված թռչնամսից վերցված նմուշները տրվել են լաբորատոր հետազոտության:

Համաձայն արդյունքների՝ փորձարկված նմուշը համապատասխանում է իրավական ակտերով սահմանված նորմերին:

Ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter