HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները «Ոսկեհատիկ Սվիթե» ՍՊԸ-ին պատկանող խմորեղենի արտադրամասում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Մասնավորապես՝

- խմորեղենի արտադրամասի հատակը չի պահվել նորոգ վիճակում՝ պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից հեշտությամբ լվանալու և ախտահանելու համար,
- արտադրամասի սեղանների մակերևույթները չեն պահվել բարվոք վիճակում՝ ենթակա են եղել փոխարինման։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter