
Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել փոխարտգործնախարարին
Հունիսի 21-ին արտագործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան դոկտոր Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլան: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ մի շարք բնագավառներում համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներին: ԱԳ նախարարի տեղակալը դեսպան Ալմուլլային ներկայացրել է Հայաստանի դիրոքորոշումները Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
Մեկնաբանել