HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանզասի նահանգապետ Լորա Քելին և բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին կայցելեն Հայաստան

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 22-23-ը Երևանում կհյուրընկալի ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին։ Նահանգապետի այցի նպատակը Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյա հոբելյանի նշանավորումն է և Կանզաս նահանգի ու Հայաստանի միջև կապերի հետագա ամրապնդումը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։

Նահանգապետ Քելիին ուղեկցում է ԱՄՆ բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին, որը Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է այցելում Հայաստան։

Նահանգապետ Քելին և բրիգադային գեներալ Վեներդին կհանդիպեմ ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ պաշտպանության, ներքին գործերի, կրթության, էկոնոմիկայի նախարարների հետ։ Նրանք նաև կայցելեն 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, Ռազմական համալսարան և Հայաստանի ազգային ագրարային համալսարան։

Կանզաս նահանգի և Հայաստանի Հանրապետության գործընկերության ծրագիրը սկիզբ է առել 2003թ․-ին  Հայաստանի, ԱՄՆ Կանզաս նահանգի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև փոխգործակցության համաձայնագրի ստորագրմամբ։ Ծրագրի շրջանակում Կանզասի Ազգային գվարդիան սերտորեն գործակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և այլ պետական կառույցների հետ՝ կյանքի  կոչելով համատեղ նախաձեռնություններ՝ զինվորական ուսուցում, արտակարգ իրավիճակների պատրաստություն, ինչպես նաև փոխանակումներ իրավապահ, բիզնեսի, բժշկական, հանրային առողջապահության, կրթության ոլորտներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter