HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդավառի լճում ձկներն անկել են թթվածնի պակասի պատճառով

Համացանցում տարածված՝  Երևան քաղաքի Վարդավառի լճում անկած ձկների վերաբերյալ ահազանգի հետքերով՝ Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցները նշված վայրում իրականացրել են համատեղ ուսումնասիրություններ, կատարվել է ջրի լաբորատոր հետազոտություն և ձկան նմուշառում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմինները։

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջրում լուծված թթվածնի անհրաժեշտ քանակությունը պակաս է: 

Ձկան նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել է ձկների «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդությունը, որը զոոնոզ չէ՝ մարդուն չի փոխանցվում։ Սակայն կան հիվանդության զարգացմանը նպաստող մի շարք գործոններ, որոնցից, տվյալ դեպքի համար, կարելի է առանձնացնել ջրի մեջ թթվածնի պակասը: 

Դա էլ հանդիսացել է ձկների զանգվածային անկման հիմնական պատճառ»,- ասվում է ԲԸՏՄ հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ Վիքիմեդիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter