
«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կալանավորի դի՝ ճաղավանդակից սավանով կախված վիճակում
2023 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է մենախցում տևական ժամանակ մեկուսի պահվող կալանավորված անձ, 1979թ. ծնված, ՀՀ քրեական օրենսգրքիի 166 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրվող Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Այս մասին հաղորդում է Քրեակատարողական ծառայությունը։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել