HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներին

Հունիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի պատվիրակությանը նախագահ Նատալի Լուազոյի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայկական կողմը մեծապես կարևորել է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված ԵՄ ջանքերը: Քննարկված հարցերի համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև զրուցակիցների խնդրանքով անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter