HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվեց Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը

Հայաստանը անցյալ տարի հյուրընկալել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արագ արձագանքման բժշկական թիմերին և ազդարարել արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման մասին:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ աշխատանքներ են տարվում ամբողջ հանրապետությունում անհետաձգելի բուժօգնության ծառայություններն ուժեղացնելու, ինչպես նաև շտապօգնության միասնական համակարգի շրջանակներում ծառայությունը հագեցնելու անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինված կադրերով:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 20-ին մասնակցել է «Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնի» բացմանը:

Առողջապահության նախարարության, «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի», «Էրեբունի» բժշկական կենտրոնի, «Բեթ Իսրայել Սարկավագ բժշկական կենտրոնի» Հարվարդի բժշկական ֆակուլտետի համագործակցությամբ ստեղծված նոր ուսումնական կենտրոնը համընդհանուր ծրագրի բաղադրիչներից մեկն է:

Ժամանակակից կենտրոնը հագեցած է ուսումնական և սիմուլացիոն անհրաժեշտ նյութերով, սարքավորումներով, ներդրված են միջազգային և տեղական կրթական ծրագրեր:

Կենտրոնի գործունեության մեկնարկը տրվեց հուշագրի կնքմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter