Ուկրաինայից Հայաստան տեղափոխված անձանց աջակցության և ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր
«Մարդը կարիքի մեջ» (People in Need) հասարակական կազմակերպությունը տեղեկացում է, որ շարունակում է ընդունել հայտեր՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց աջակցության ծրագրում ներառելու համար։ Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր Ուկրաինայում բնակվել են նվազագույնը երեք ամիս և տեղահանվել են Հայաստան պատերազմի պատճառով։ Վերաինտեգրման այս ծրագիրը պարունակում է աջակցության երեք բաղադրիչ․
1) Սոցիալական աջակցություն, որը ներառում է բնակվարձի և/կամ կոմունալ վճարների փոխհատուցում, առաջնային անհրաժեշտության գույքի, տեխնիկայի, ինչպես նաև հագուստի, հիգիենայի պարագաների տրամադրում։ Սոցիալական աջակցության բաղադրիչի շրջանակում տրամադրվում է նաև հոգեբանական և իրավաբանական անվճար խորհրդատվություն։
2) Մասնագիտական վերապատրաստում, այդ թվում հայոց լեզվի՝ անհրաժեշտության դեպքում նաև օտար լեզուների դասընթացներ։
3) PINcubator բիզնես ինկուբացիոն ծրագիր, որը ներառում է բիզնես դասընթացներ, փոքր բիզնես ծավալելու դրամաշնորհներ և մասնագետի կողմից աջակցություն` քոոուչինգ:
Ծրագիրը նախատեսում է նաև հայրենաճանաչությանն ուղղված արշավներ՝ ապահովելով շահառուների սահուն ինտեգրումն ու հարթակ ստեղծելով միմյանց հետ շփման համար։
Շահառուների հետ աշխատանքը կատարվում է անհատական կարիքի գնահատման միջոցով՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և տեղական գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի մասնագետների կողմից, ուսումնասիրելով շահառուների հետաքրքրվածությունն ու հնարավորությունները վերոնշյալ երեք ծրագրերում ներառելու համար։
Դիմումների համար անհրաժեշտ է կապ հաստատել +374 95 45 01 46 հեռախոսահամարով կամ լրացնել հայտադիմումը։ Նշենք, որ PINcubator բիզնես ինկուբացիոն ծրագրում ներգրավվելու համար պետք է դիմել մինչև ս․ թ․ հուլիսի 15-ը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել