HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափում Ալավերդի քաղաքում

Հունիսի 20-ին` ժամը 06:06-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհին՝ Ալավերդի քաղաքում գտնվող հին կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը երկկողմանի փակ է:

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ), ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել փոքր քարերը (մոտ 3 խմ) և վերականգնել միակողմանի երթևեկությունը: Մնացած մաքրման աշխատանքները իրականացվում են «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter