HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամ

Վահագն Խաչատուրյանը Բեռլինում այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Հիմնադրամի նախագահ Հանց Պաքեն ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ երկար տարիներ հիմնադրամը բազմաթիվ կարևոր ծրագրեր է իրականացրել Հայաստանում:

Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել հիմնադրամի երկարատև գործունեությանը՝ կարևորելով վերջինիս դերը Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում ժողովրդավարության, ժողովրդավարական գաղափարների տարածման գործում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում իրականացվող բարեփոխումներին և առկա խնդիրների հաղթահարման ուղիներին: Նախագահն ընդգծել է նաև, որ ժողովրդավարական համակարգերի ձևավորման ու ամրապնդման համար կարևոր նախապայմաններից է կայուն խաղաղությունը, ինչն էլ վերջնարդյունքում հանդիսանում է հիմնադրամի գործունեության նպատակներից մեկը:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ինքն անձամբ, ինչպես նաև ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտի շատ երիտասարդ գործիչներ սերտորեն համագործակցել են հիմնադրամի հետ, ինչն իր դրական ազդեցությունն է թողել ազատական գաղափարների տարածման համար:

Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամորեն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստող նախաձեռնություններին:

Նա նաև հույս է հայտնել, որ Նաումանի հիմնադրամը առաջիկայում նույնպես կակտիվացնի հարավկովկասյան տարածաշրջանում իր ավանդական գործունեությունը, որը հավելյալ խթան է ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, խաղաղության հաստատման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter