HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արզնի-Աշտարակ» մայրուղային գազատարի վթարման հետևանքով դադարեցվել է մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հորատման աշխատանքների ընթացքում 24,3 կմ հատվածում վնասվել է «Արզնի-Աշտարակ» 350 մմ տրամագծով մայրուղային գազատարը, ինչի պատճառով հունիսի 19-ին ժամը 20։30-ից դադարեցվել է՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Փարպի, Բյուրական, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Ուշի, Կարբի, Սաղմոսավան, Արտաշավան, Ոսկեհատ, Ագարակ, Ղազարավան, Բազմաղբյուր, Օհանավան, Աղձք, Ուջան, Կոշ, Անտառուտ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների, ԱԳԼՃԿ-ների Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների, ինչպես նաև «Սատիմար», «Լեոն Կարլո» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter