HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2023»-ի հայտագրումը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` 2023 թվականի օգոստոսի 6-12-ը Դիլիջանում կանցկացվի «Տիեզերական ճամբար 2023» (SpaceCamp 2023) գիտակրթական ճամբարը։ Այս մասին հյատնում է ԲՏԱ մամուլի ծառայությունը։

«Ծրագրի նպատակն է հարստացնել 14-17 տարեկան պատանիների գիտելիքները տիեզերագիտության, Երկրի հեռակա դիտարկման և տիեզերական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ: 

«Տիեզերական ճամբար 2023»-ի շրջանակներում կկազմակերպվեն ինչպես թեմատիկ ուսումնական և գործնական պարապմունքներ, այնպես էլ հետաքրքիր ժամանցային միջոցառումներ՝ սպորտային խաղեր, ազգային պարեր, այցելություն Տավուշի գեղատեսիլ վայրեր, հետաքրքիր ժամանց խարույկի շուրջ:

Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերական ոլորտով հետաքրքրված 14-17 տարեկան պատանիներ Հայաստանից և Սփյուռքից:  Մասնակիցների ընտրությունը կկատարվի առցանց թեստի միջոցով, որը կներառի հարցեր  աստղագիտությունից, տրամաբանությունից և անգլերեն լեզվից (բազային գիտելիքներ): Ծրագրին մասնակցելու հնարավորություն կստանան առավելագույն միավորներ հավաքած 100 դիմորդները: 

 «Տիեզերական ճամբար 2023» գիտակրթական ճամբարի մասնակցությունն անվճար է, հայտերի լրացման վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 26-ն է։

Ճամբարը կանցկացվի Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ 

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝

Հայերեն հայտ․

Անգլերեն հայտ․»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ (2)

Ռուզաննա Սուքիասյան
Մեծ ցանկություն մասնակից լինել նման աննախադեպ միջոցառմանը
Վահանդուխտ
Ողջու՜յն,ես Ավետիսյան Վահանդուխտն եմ,14 տարեկան:Սովովրում եմ Արագածոտն մարզի Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դեռ վաղ տարիքից իմ հետաքրքրությունը դեպի տիեզերք կոչվածը,եղել է շատ մեծ,և իմ հետաքրքրությունը դեպի այդ մութ և գրեթե չհետազոտված աստղային տարածքը հիմա էլ,դեռ ավելի և ավելի է աճում։ Ինձ շատ է գրավում նաև այն փաստը,որ եթե Երկիր մոլորակի բնակիչները կարողանան կատարելագործել իրենց տիեզերական տեխնոլոգիաները մենք հնարավորություն կունենանք հետազոտելու և ուսումնասիրելու մեր Արեգակնային համակարգից դուրս գտնվող օբյեկտները։ Նաև մեծ հույսեր եմ կապում,որ մարդկությունը կկարողանա կոլոնիզացնել այնպիսի պայմաններ ունեցող մոլորակ,որի վրա հնարավոր կլինի կերտել մեր ապագան։ Մի քիչ թեքվեցի հիմնական թեմայից,բայց իմ կարծիքով դուք ծանոթացաք իմ հետաքրքրությունների հետ:Շա՜տ մեծ հույսեր եմ կապում, որ կկարողանամ պատասխանել ինձ ներկայացված բոլոր հարցերին և կկարողանամ մասնակցել այս հետաքրքիր նախագծին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter