
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը
Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 19֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել