
Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Այս մասին հայտնում է Fly Arna ավիաընկերության հանրային կապերի բաժինը։
Դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան չվացուցակն ուժի մեջ է 2023 թվականի հուլիսի 8-ից (բոլորը տեղական ժամանակով).
««Մենք շարունակում ենք ընդլայնել մեր թռիչքների աշխարհագրությունը՝ այսուհետ Երեւանից Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք մեկնող մեր ուղեւորներին ճանապարհորդելու էլ ավելի շատ հնարավորություն տալով։ Մեր նպատակը եղել և մնում է մեր ուղևորներին հարմարավետ և հաճելի ճամփորդական փորձառությամբ ապահովելը, և մենք ուրախ ենք, որ այսուհետ հնարավորություն կունենանք էլ ավելի շատ ուղևորներ հյուրընկալել մեր օդանավերում ազգային ավիաուղիներին հարիր հայկական հյուրընկալությամբ և ջերմությամբ», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով»,-նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել