Եղանակը կտաքանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում`
Հունիսի 17-ի ցերեկը, 19-22-ն առանձին շրջաններում, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 17-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 17-ի և 19-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել