HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեում քննարկվել են թվայնացման միջոցով հակակոռուպցիոն կառուցակարգերը զարգացնելու հնարավորությունները

Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնագիտական խմբին։

ՔԿ փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման միջոցով ՀՀ քննչական կոմիտեի գործառույթների արդյունավետության բարձրացման և հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները, դրանց ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։ 

Արսեն Այվազյանը նշել է, որ Քննչական կոմիտեն՝ որպես ՀՀ-ում նախաքննություն իրականացնող ամենամեծ մարմին, մեծապես կարևորում է նախաքննության ընթացքում թվային գործիքների ներդրման գործընթացը և շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին այս ոլորտում ցուցաբերած աջակցության համար:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ՀԲ մասնագետներին մանրամասն ներկայացրել է նախաքննության թվայնացման, քրեական վարույթներով առավել արդյունավետ քննությունների համար նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված՝ օրենսդրական բարեփոխումները և Համաշխարհային բանկի աջակցությամբ մինչ այժմ դրանց կենսագործման ուղղությամբ կատարված աշխատանքները։

ՀԲ մասնագիտական խմբի անդամները նշել են, որ Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակելու համագործակցությունը դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում՝ նպաստելով կառավարման տարբեր ոլորտներում թվային տեխնոլոգիաների զարգացման միջոցով հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter