HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ Վահե Հովհաննիսյանը կարևորել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել դեսպան Զոհուրիին հետագա գործունեության մեջ:

Դեսպան Զոհուրին գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է իր լավագույն ջանքերը հարաբերությունների խորացման և զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության շարունակականության ապահովման հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter